Հավաքվում ենք Ուլնեցու փողոցում մեր հետագա անելիքները քննարկելու համար. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
«Փետրվարի 11-ին ժամը 10։00-ին հավաքվում ենք Ուլնեցու փողոցում, առաջարկներ անելու և մեր հետագա անելիքները քննարկելու համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը՝ իր խոսքն ուղղելով անհետ կորած, զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին։
Նա նշեց, որ հետագա քայլերը լինելու են կտրուկ ու շատ խիստ։
«Կարող է վաղը չէ մյուս օրը և դրան հաջորդող օրերին լուրջ, կտրուկ քայլեր անենք։ Պարոնայք կառավարության անդամներ, այս երկու օրը ձեր վերջին շանսն է՝ մինչև մենք ծնողներով որոշենք հետագա քայլերը։ Մինչև հիմա դուք էիք մեզ հետ ուլտիմատումով խոսում, հիմա ես եմ խոսում։ Մեր երեխեքին տվեք մեզ։ Մեր պահանջն այդ մեկն է։ Տարել եք, հիմա էլ հետ բերեք։ Չեք կարող հետ բերել, ձեր հետ արդեն ուրիշ խոսակցություն կլինի»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Նա նշեց, որ պատերազմի առաջին օրվանից միայն խաբել են ու խաբել, «այդ խաբելը ձեր տունը քանդեց»։
Հիշեցնենք, որ Ա. Ղազարյանն անհետ կորած մի քանի այլ զինծառայողների հարազատների հետ երկար ժամանակ Ստեփանակերտում էին։ Երևան են վերադարձել նախօրեին։
Հարակից հրապարակումներ`
- Ես կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին. Անհետ կորած զինծառայողի մայր
- Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Հերիք չէ երեխեքին պատերազմի ժամանակ թողել եք անօգնական, հիմա էլ ձև եք բռնել. Անհետ կորածի հորեղբայրը՝ սպաներին
- Չփորձեք մեր դեմ ոչ մի տեսակ կարմիր գիծ քաշել. Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ իշխանություններին
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը դիմում է զոհվածների մարմինների տեղեր իմացող զինվորականներին