12.02.2021. Կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Առողջացել է 168 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Մահվան ևս 788 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.02.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
- 10.02.2021. Կորոնավիրուսի 196 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 09.02.2021. Կորոնավիրուսի 123 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
- 08.02.2021. Կորոնավիրուսի 89 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
- 07.02.2021. Կորոնավիրուսի 151 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 06.02.2021. Կորոնավիրուսի 211 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 05.02.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
- 04.02.2021. Կորոնավիրուսի 147 նոր դեպք է գրանցվել, ևս 13 մարդ մահացել է