Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան. Բաբայան
«Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն րոպեն վտանգավոր է, և պետք է րոպե առաջ իրենից ազատվել։ Այդ նպատակին հասնելու համար մենք գործողութուններ ենք իրականացնում»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, գործող իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է սահմանադրություն, և նրա օրոք իրավական որևէ ընթացակարգի մասին խոսելն անշնորհակալ գործ է։
«Հնարավոր չէ որևէ իրավական ճանապարհ նախորոշել։ Այս իշխանությունն իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք օգուտ են բերում Ադրբեջանին և ադրբեջանաթուրքական իշխանությանը»,- նշեց նա։
Ըստ Արսեն Բաբայանի, միևնույն ժամանակ, իրենց բոլոր գործողությունները հաշվարկված են, որ որևէ վատ հետևանք չթողնեն Հայաստան պետության վրա։
«Ի վերջո, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան։ Եվ այն, որ ժողովուրդը ոտքի չի կանգնում, պայմանավորված է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հանգամանքներով։ Բոլորս շատ լավ գիտենք թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմից հետո մարդկանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրները։ Կամաց-կամաց այդ ամենը հաղթահարում ենք, բայց մարդիկ մտածում են՝ դեռ ժամանակը չէ։ Թեև տեսեք, Վազգեն Մանուկյանի երեկվա կոչին ինչքան մարդ է արձագանքել։ Մեկ օրում այսքան մարդ է հավաքվել»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ տարածքային ամբողջականության համար պատասխանատու է նաև երկրի նախագահը, բայց խնդիր կա, արդյո՞ք չկան միջազգային կառույցներ, որոնք կարող են այդ խնդրին լուծում տալ, Արսեն Բաբայանն արձագանքեց՝ ասելով, որ խնդրի բազմաթիվ լուծումներ կարող են լինել, սակայն այս իշխանությունը չի ուզում ոչինչ անել։
«Հիմա այս իշխանությունների կողմից թեզ է տարածվում, որ մենք փոխանակ գնանք գերինեին ազատենք, եկել հանրահավաք ենք անում։ Մենք չենք կարող գերիների վերադարձով զբաղվել, քանի որ մենք իշխանություն չենք։ Կլինենք իշխանություն, այդ ժամանակ կլուծենք հարցը»,- եզրափակեց խոսքը Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է կոտրենք այս իշխանության ոտքերը՝ իր հենարանները. Մանուկյան
- Ռազմագերիների վերադարձի հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից. Մանուկյան
- «Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան Ալիևը տալաշ-տալաշ վերցնելու է, որ հետո որոշի՝ Արցախի կարգավիճակը»
- Երբեք այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ երկրի ղեկավարն այսպիսի ցինիկ ձևով ամբողջ երկիրը ոչնչացնում և ծախում է. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները