Արցախում ձևավորվել է մշակութային ժառանգության հանրային խորհուրդ
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել Արցախի բազմաթիվ եկեղեցիներ, բնական ու պատմական հուշարձաններ, թանգարաններ՝ իրենց հավաքածուներով. Թե դա որքան ճակատագրական կարող է լինել՝ հենց ադրբեջանցիների կողմից նկարահանված և սոցիալական ցանցերում տեղադրված նյութերում է երևում:
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ մշակութային արժեքների պահպանության, վերադարձի, մշտադիտարկում իրականացնելու առաքելությանը աջակցելու նպատակով օրեր առաջ Արցախում ձևավորվել է մշակութային ժառանգության հանրային խորհուրդը, որը տարածած հայտարարությամբ վստահեցրել է՝ հնարավոր ամեն ինչ անելու են շոշափելի արդյունքների հասնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ
- Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային արժեքների նախնական գույքագրման համար
- Համլետ Պետրոսյան. Արցախում և Ուտիքում քրիստոնեական հուշարձանների վրա չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք
- Արցախում պատերազմի հետևանքով վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան