Եվրամիությունում պատվաստանյութի դանդաղ բաշխման քաղաքական վտանգը
Եվրոպայում շատերն են ուզում ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստման: Սակայն այստեղ պատվաստանյութի մատակարարումները չեն բավականացնում: Փետրվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում Եվրոպական միության տարածքում պատվաստման է ենթարվկել բնակչության 4 տոկոսը, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմել էր 11, Բեծ Բրիտանիայում`17 տոկոս: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Դրա պատճառներից մեկն այն է, որ Բրյուսելն ուժի մեջ է դրել արտահանումների վրա խիստ վերահսկողության կանոններ, վստահ լինելու համար, որ դեղագործական ընկերությունները, մինչև այլ երկրներ արտահանելը, Եվրոպայում հարգում են Եվրամիության հետ կնքված պայմանագրերը: Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդունում է այս ճանապարհին թույլ տրված սխալները: Նրա խոսքերով, պատվաստանյութի արտոնությունը տալու գործում ցուցաբերվել է դանդաղկոտություն:
ԵՄ-ի փոքր անդամ պետությունների համար համատեղ գնումներն իրենց արդարացրել են, ասում է փորձագետ Մեթ Բևինգթոնը: Նա նշում է, որ Եվրամիության տարածքում պատվաստանյութը բաշխվել է բնակչության տոկոսային հարաբերությամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ջոսեպ Բորելը վերջերս այստեղ ենթարկվեց սուր քննադատության` անցյալ շաբաթ Մոսկվա կատարած այցի համար: Այց, որը նախապես մի շարք պաշտոնատար անձինք էին կոչ արել չեղյալ հայտարարել: Չէ որ Ռուսաստանն այստեղից եվրոպացի երեք դիվանագետների էր արտաքսել այն պահին, երբ Բորելը ռուս իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ սկսել էր մամլո ասուլիս: Սա շատերը համարում են Եվրամիությունը Մոսկվայի կողմից նսեմացնելու քայլ, երբ վերջինս Կրեմլին մեղադրում է ընդդիմության առաջնորդներից Նավալնիին բանտարկելու կապակցությամբ:
Վերլուծաբանները նշում են, որ ԵՄ-ի ներսում այս հակասությունները, հավանաբար, կվերանան, եթե Եվրոպայում պատվաստումների ծրագիրը շարունակի արագություն հավաքել: Սակայն, եթե հետագայում ևս շարունակվեն ձգձգումները, այն կարող է Եվրամիության անդամ երկրների ժողովուրդների շրջանում դաշինքին հասցնել տևական վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Կատարյալ աղետ․Բորելի Մոսկվա այցից հետո ԵԽ պատգամավորները կոչ են անում նրան հրաժարական ներկայացնել
- ՌԴ ԱԳՆ-ն «զարմացած է» այն բանից, թե ինչպես է գնահատել Բորելը Ռուսաստան կատարած այցի արդյունքները
- Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական երկխոսություն Եվրոպայի հետ, ասում է Բորելը մոսկովյան այցից հետո
- Բորելը հորդորում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «լռության պատ» չստեղծել
- Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա