Թուրքական TRT1-ը ներկայացրել է՝ Հայաստանն ու մի շարք երկրներ պետք է դառնան նրա ազդեցության գոտիները
Թուրքական «TRT1» հեռուստաալիքի հաղորդավարը եթերում ներկայացրել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի ազդեցության գոտիներ մինչև 2050 թվականը:
Ըստ ներկայացվող քարտեզի Թուրքիայի ցանկալի ազդեցության գոտիներն են լինելու Հայաստանը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Օսեթիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան։
Թուրքիան ցանկանում է իր ազդեցության գոտի դարձնել նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանները, Ղրիմը, Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը։
Ինչպես գրում է Լիբանանից վերլուծաբան Եղիա Թաշճյանը, այս քարտեզը պատրաստել է Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը՝ 2009 թ.-ին լույս տեսած իր «Հաջորդ 100 տարիները» գրքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան