Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ օպերացիայում թուրքական օդուժին չի հաջողվել դեսանտ իջեցնել
Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, թուրքական օդուժը «Kobra» տեսակի 5 հարվածային ուղղաթիռների մասնակցությամբ Sikorsky տեսակի 2 ռազմատրանսպորտային ուղղաթիռով փորձել է լրացուցիչ դեսանտներ իջեցնի Գարայի շրջան, սակայն չի հաջողել:
Նշվում է, որ քուրդ զինյալների արձակած կրակի հետևանքով թուրքական ուղղաթիռները լքել են տարածքը:
Օպերացիայի առաջին օրը հարվածային ուղղաթիռներով Գարայի շրջան իջեցված թուրք դեսանտների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ թուրք 3 զինվորական էր սպանվել և ևս 3-ը վիրավորվել: Իսկ քրդական աղբյուրների հաղորդմամբ՝ «Արծվի մագիլ 2» ռազմագործողության ընթացքում թուրքական ԶՈՒ-ի 9 զինվորական է սպանվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան