Քաղաքական 15:54 12/02/2021 Հայաստան

Երբեք այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ երկրի ղեկավարն այսպիսի ցինիկ ձևով ամբողջ երկիրը ոչնչացնում և ծախում է. Մանուկյան

«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ըստ նրա, մի քանի հարյուր հազար մարդ կա, որոնք սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, միլիոն մարդ էլ կա, որ դժգոհ է Փաշինյանից, բայց հավես չունի մասնակցել այս ամեն ինչին տարբեր պատճառներով ու կոտրված է: Վ.Մանուկյանի խոսքով, պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ լինի համաժողովրդական շարժում իր ամբողջ տպավորիչ ծավալով:

«Փաշինյանը կամավոր չի հրաժարվի մի քանի պատճառով: Ինքը նախ և առաջ վախենում է, թե իշխանությունը կորցնելուց հետո ինչ պատասխան է տալու: Երկրորդ՝ չտես մարդիկ եկել են իշխանության ու վայելում են, իրենք իշխանությունը հեշտ չեն տա: Այդ դեպքում պետք է կոտրել իր հենարանները: Իսկ ովքե՞ր են իր հենարանները: Իր հենարաններից է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, այսինքն` պետք է աշխատել «Իմ քայլի» հետ, ոստիկանության բարձրաստիճան սպաներ էլ կան»,- նշեց նա:

Վ. Մանուկյանի խոսքով, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ օրեցօր գիտակցող մարդկանց թիվն ավելանում է, մարդիկ սկսում են հասկանալ երկրում ստեղծված իրավիճակը:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ասաց, որ հեղափոխությունները նախապատրաստվում են, իսկ ապստամբությունները դժգոհ ժողովուրդն է անում.

«Իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկացած միջոց, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանությունից ազատվելուն, ես կխրախուսեմ:

Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Փաշինյանի վարչապետ լինելը: Մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են, քան այն տարբերակը, որ Փաշինյանը մնում է այդտեղ:

Հազարավոր տարիների ընթացքում մենք այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ որ երկրի ղեկավարն այսպիսի ցինիկ ձևով ամբողջ երկիրը ոչնչացնում և ծախում է»: 

Վազգեն Մանուկյանի խոսքով, այս իշխանության ժամանակ ամեն օր կորուստ ենք ունենում, իսկ ամեն մի կորուստ վերականգնելը շատ ու շատ դժվար է դառնում:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախ հայտարարած հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որը, սակայն, չեղարկվեց, Վ. Մանուկյանն ասաց. «Մենք ընտրությունների կողմնակից ենք եղել, մենք էինք հայտարարել, բայց Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո:

Ինքն ուզեցավ նախաձեռնություն ցուցաբերել, հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Մենք դրան առանձնապես մեծ բանի տեղ չդրեցինք, որովհետև պարզ էլ չէր՝  դա խորամանկություն է, անելու է, չի անելու, ինքն էլ հետ նահանջեց իր ասածից: Դրանից մեր նախագծերը չփոխվեցին: Մեր նախագիծն է համաժողովրդական շարժումով իրեն փոխել»:

Վազգեն Մանուկյանի խոսքով, բոլոր դեպքերում ինքն ընտրություններին չի մասնակցելու. «Եթե Նիկոլ Փաշինյանը փոխվի, ժամանակավոր իշխանություն լինի, և նախատեսված էր, որ ես եմ լինելու վարչապետ, ես հայտարարել եմ, որ ես այդ ընտրություններին չեմ մասնակցելու: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեր անցկացնել ընտրություններ, որն անհնարին եմ համարում, այդ դեպքում ևս հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու»:

Հարցին՝ եթե ընտրությունները լինեն 2023 թվականին, կմասնակցի՞, նա պատասխանեց. «2023 թիվը գիտե՞ք ինչքան հեռու է: Մինչև 2023 թիվը Աստված գիտի՝ Հայաստան կլինի, թե չի լինի»:

Վազգեն Մանուկյանը համոզված է, որ այսօրվա ԱԺ-ն պետք է փոխվի, բայց թույլ տալ, որ գործող իշխանությունը կազմակերպի ընտրություն, նշանակում է՝  նորից վերարտադրել այդ իշխանությունը:

«Այն իշխանությունը, որն այսքանից հետո ամեն ինչ, ամեն օրինական և ոչ օրինական ջանքեր թափում է իշխանության մնալու համար, ի՞նչ եք կարծում՝ ընտրության ժամանակ այդ նույն  ջանքերը չի՞ թափելու: Թափելու է:

Դրա համար մեզ պետք է մի իշխանություն, որը հրատապ հարցերը լուծի, որից հետո ստեղծի մթնոլորտ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու համար»,- ասաց Վ. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ բոլորին հրավիրել էր Ազատության հրապարակ՝ քննարկելու առաջիկա ծրագրերը:

«Այսօր հանրահավաք չէ, Հայրենիքի փրկության շարժմանը մեր հանրահավաքը փետրվարի 20-ին է, մեծ հանրահավաք է լինելու: Այսօր ուղղակի հրավիրել եմ ժողովրդին՝ միասին հարցեր քննարկելու: Սա իմ անձնական նախաձեռնությունն է։ Այս հավաք-քննարկումը որևէ կապ չունի Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնության հետ»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով, փետրվարի 20-ի հանրահավաքից հետո շարժումն իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով կշարունակի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}