Մահացել է լեգենդար ջազ երաժիշտ Չիկ Կորեան
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Չիկ Կորեան: Այս մասին հայտնել է լեգենդար երաժշտի ընտանիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք դառնացած հայտնում ենք, որ փետրվարի 9-ին, 80 տարեկան հասակում, քաղցկեղից մահացել է Չիկ Կորեան»,- ասվում է երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հայտարարության համաձայն, Կորեան մահից առաջ թողել է նամակ, որում շնորհակալություն է հայտնել իր սիրելիներին և իր աշխատանքի երկրպագուներին՝ իր մեջ եղած երաժշտության բոցը վառելու գործում օգնելու համար։
Չիկ Կորեան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1962-1963 թվականներին ՝ դաշնամուր նվագելով լատինամերիկյան փոփ երաժշտություն կատարող խմբերում: 1960-ական թվականների կեսերին, շեփորահար Բլյու Միթչելի հետ համագործակցելով, նա կատարել է իր առաջին աուդիո ձայնագրությունները։
Կորեան նկարահանվել է Դևիսի «In a silent way» (1969թվական) և «Bitches Brew» (1970թվական) խորհրդանշական ալբոմներում : 1970 թվականին նա ստեղծել է իր սեփական «Circle» ջազային տրիոն, որի գործունեությունը, սակայն, հասարակության կողմից նկատելի արձագանք չի ստացել:
Երաժիշտը լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին հիմնականում «Return to Forever» համույթի (1972-1977թվականներ) շնորհիվ, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ՝ Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը և Լենի Ուայթը , սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը և Գայլ Մորանը: Անսամբլի լավագույն ալբոմներն են «Թեթև, ինչպես փետուրը» («Light as a feather», 1973 թվական, այս ալբոմի «Իսպանիա» կոմպոզիցիան դարձել է համաշխարհային ջազային ստանդարտ), «Որտեղ եմ քեզ նախկինում հանդիպել», («Where have I known you before» 1974 թվական ), Լեպրեխոն (իռլանդական բանահյուսության կերպար, 1976թվական) և առավել հայտնին ՝ «Երաժշտական մոգություն» («Musicmagic», 1977թվական):