Ռուս խաղաղապահները շինանյութավ բարձած 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի պետական մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և տուժած շրջանների բնակչության համար բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ այսօր՝ փետրվարի 12-ին, տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի խնդրանքով ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի տարածքով ուղեկցել են Ադրբեջանի տրանսպորտային միջոցների երկու ավտոշարասյուն:
Խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատարով շինանյութեր է մատակարարվել Շուշի:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ իրականացմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան