Այսօր երկրի տերը զինվորն է, ոչ թե այս թափառական, քյանդրբազի լարը կապած դավաճանները. սյունեցի ազատամարտիկ
«Ասելիքներ շատ կան, և շատերն էլ ինքներդ գիտեք։ Ես 1990-ականներից մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը և մինչև այսօր էլ մասնակցում եմ»,- այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց սյունեցի ազատամարտիկներից մեկը։
Նա նշեց, որ ցանկանում է ամբիոնից մի փոքր հայտարարություն անել։
«Կիրակի օրը ժամը 1-ին Ղարաբաղյան պատերազմի մասնակից զինվորները հավաքվում են այստեղ (Ազատության հրապարակ, խմբ.)։ Մենք ցույց չենք անելու, խորհրդակցելու և կատարելու ենք մեր զինվորական որոշումը։ Այսօր երկրի տերը զինվորն է, ոչ թե այս թափառական, քյանդրբազի լարը կապած դավաճանները։ Իրենք իրենց շահի համար ազգին են ոտնահարում, դրան պետք է վերջ տալ։ Իսկ դրա վերջը բերելու է հայ զինվորը»,- ասաց նա, ապա հավելեց՝ ինքը 76 տարեկան է և մինչև մահ ու գերեզման կռվելու է թուրքի դեմ։
Սյունեցի ազատամարտիկը կոչ արեց, որ ոտքի կանգնեն տղամարդիկ, չթաքնվեն իրենց կանանց ներքնաշորերում։
«Մենք կիրակի օրը ազատամարտիկներով կհավաքվենք ու կպատրաստվենք ամսի 20-ի հանրահավաքին։ Առյուծնե՛ր, արթնացեք»,- կոչ արեց նա։
Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեծ հանրահավաքը կանցկացվի փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հասնելու ենք այս իշխանության հեռացմանը, որևէ մեկը թող չկասկածի. Իշխան Սաղաթելյան
- Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան. Բաբայան
- Մենք պետք է կոտրենք այս իշխանության ոտքերը՝ իր հենարանները. Մանուկյան
- «Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան Ալիևը տալաշ-տալաշ վերցնելու է, որ հետո որոշի՝ Արցախի կարգավիճակը»