Փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։
«ՏԱՍՍ»-ը հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ նշում է, որ փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր:
Հայկական կողմից առաջին ենթախմբում ընդգրկված կլինեն Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ:
Երկրորդ ենթախմբում ընդգրկվելու են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան