Չինաստանն արգելել է «BBC World News»-ի եթերը՝ «բովանդակության լուրջ խախտման» համար
Չինաստանի հեռարձակման կարգավորիչը «BBC World News»-ը հեռացրել է եթերից՝ երկրում «բովանդակության լուրջ խախտման համար»։ Այս մասին գրում է Euronews-ը՝ հղում կատարելով չինական պետական լրատվամիջոցներին:
Լուրը հաղորդվել է ինչպես Xinhua News պետական գործակալության, այնպես էլ CGTN պաշտոնական հեռարձակողի կողմից:
Xinhua-ն հայտնել է, որ Միացյալ Թագավորության հեռարձակողի՝ Չինաստանի հետ կապված զեկույցները հակասում են «այն պահանջներին, որ նորությունների հաղորդումը պետք է լինի ճշմարիտ և անկողմնակալ, և խարխլում է Չինաստանի ազգային շահերն ու էթնիկ համերաշխությունը»:
Ռադիոյի և հեռուստատեսության ազգային վարչությունը (NRTA) հավելել է, որ հեռուստաալիքին թույլ չի տրվի շարունակել գործունեությունը Չինաստանի տարածքում, և դրա հեռարձակման հայտը չի ընդունվի գալիք տարվա համար: