Արցախի Մարտունի քաղաքից ադրբեջանցիների պահանջով հանել են Գարեգին Նժդեհի արձանը
Արցախի Մարտունի քաղաքում հեռացրել են Գարեգին Նժդեհի արձանը, որի բացումը դեռ չէր էլ կայացել։
«Արձանը հաստատ հանել են ու տարել պատմության թանգարանի մոտ»,-իր ունեցած տեղեկությունները հրապարակել է ԱԺ անկախ պատգամավոր, նախկին իմքայլական Սոֆյա Հովսեփյանը։
Լրագրող, հաղորդավար, Արցախի վերջին պատերազմի մասնակից Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Նժդեհի արձանի լուսանկարն ու գրել.
«Սա Գարեգին Նժդեհի արձանն է Արցախի Մարտունի քաղաքում։ Ադրբեջանը պահանջում է այն հանել, ռուս խաղաղապահները չեն ուզում հայերի փոխարեն արձանի ճակատագրի պատասխանատվությունը վերցնել իրենց վրա։ Թեպետ հարցը դեռևս միայն աշխատասենյակներում է քննարկվում, բայց պարզ է, որ Ադրբեջանը մոտ է իր ուզածին հասնելուն, քանի որ հայկական կողմից չկա համարժեք պատասխան։
Արցախցի մեր եղբայրներն ու քույրերը մեկ մարդու պես դեմ են Նժդեհի արձանի ապամոնտաժմանը։
Եթե այսօր ազգովի մեկ բռունցքով չդիմադրենք թշնամու նկրտումներին, վաղը ՀՀ իշխանությունը իրեն իրավունք կվերապահի ասելու, թե չկար հանրային պահանջ, մենք էլ ենթարկվեցինք ադրբեջանական պահանջներին։
Առաջարկում եմ միասնաբար, մարդաշատ երթով հայտարարել, որ տեր ենք մեր հողին և այնտեղ կանգնած մեր հերոսի արձանին։ Նժդեհը պիտի մնա Արցախի Մարտունիում»։
Չնայած տարածված լուրերին, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարել է, որ դրանք կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին