Ռուսաստանը չի բացառում ԵՄ-ի հետ կապերի խզումը
Ռուսաստանը կարող է խզել կապերը Եվրամիության հետ, եթե Բրյուսելը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի տնտեսության զգայուն հատվածների դեմ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Соловьев LIVE»-ի YouTube ալիքում, գրում է Euronews-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ պատրաստ ենք (ԵՄ-ի հետ կապերը խզել – Euronews)», - ասել է Լավրովը՝ պատասխանելով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հարցին նոր պատժամիջոցների մասին, որոնք ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության համար, այդ թվում առավել զգայուն ոլորտներում։
«Այո, մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եթե խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի», - ասել է Լավրովը:
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր, ավելի լուրջ պատժամիջոցների հնարավորությունը`կապված այսպես կոչված Իվ Ռոշեի գործով անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ իրավիճակի հետ: Ընդդիմության կողմնակիցները գործը շինծու են անվանում:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել էր Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու համար, ինչը հարուցեց որոշ եվրոպացի քաղաքական գործիչների քննադատություններ: Հանդիպման ավարտին նա ասաց, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները «հասել են հատակին»՝ ռուս ընդդիմադիրի թունավորումից և բանտարկվելուց հետո: Միևնույն ժամանակ, Բորելը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ձգտել համագործակցել Կրեմլի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կատարյալ աղետ․Բորելի Մոսկվա այցից հետո ԵԽ պատգամավորները կոչ են անում նրան հրաժարական ներկայացնել
- ՌԴ ԱԳՆ-ն «զարմացած է» այն բանից, թե ինչպես է գնահատել Բորելը Ռուսաստան կատարած այցի արդյունքները
- Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական երկխոսություն Եվրոպայի հետ, ասում է Բորելը մոսկովյան այցից հետո
- Բորելը հորդորում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «լռության պատ» չստեղծել
- Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
- Բորել․ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա