Իսագուլյան. Փաշինյանը, նրա կինը, իմքայլական պատգամավորները հավասարեցված են Ռամիլ Սաֆարովին
«Այն մարդը, որ հեղաշրջման օրերին խոստանում էր, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, հիմա ամեն ինչ անում է ժողովրդի թիկունքում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Որոտան-Դավիթ Բեկ ճանապարհի վերաբերյալ հուշագրի տարածված տեքստին։
Նրա խոսքով, թվում է՝ Հայաստանում հեղաշրջում արել են ոչ թե քաղաքական գործիչները, այլ թուրքերն ադրբեջանցիների հետ միասին, ու «կառավորության բոլոր անդամներն անխտի հավասազոր են թուրքերին իրենց գործելաոճով, ԱԺ 89 պատգամավորները բոլորը թուրքացած են անխտիր»։
«Մենք ապրել ենք Իրանում, միշտ մեզ ասում էին՝ թուրքն ավելի լավ է, քան թուրքցածը։ Իրանում չորս դեպք էր եղել, որ հայը կրոնափոխվել էր, դրանց անվանում էին թուրքցած։ Հիմա այս մարդիկ այդ թուրքցածներ են։ Թուրքցած են նաև բոլոր այն մարմինների աշխատակիցները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Իսագուլյանը։
Իսագուլյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, նրա պատգամավորների ու պաշտոնյաների նպատակն այն է, որ Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չունենա, վերանա։
«Իշխանափոխությունից հետո անմիջապես լինելու է դատական գործընթաց, որից հետո Նիկոլ Փաշինյանը, նրա կնիկը, նրանց ոհմակը, ԱԺ 89 պատգամավորները հասկանում են, որ ցմահ հայտնվելու են ճաղերի հետևում։ Ուրեմն նրանց համար թիվ մեկ խնդիրը դառնում է այն, որ Հայաստանը որպես սուբյեկտ չլինի։ Նրանք ոչ միայն վաճառեցին Արցախը, այլ անելու են ամեն ինչ, որ հայկական պետականությունը վերանա, դառնա վիլայեթի կարգավիճակով»,-ասաց Իսագուլյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանը, կինը, ԱԺ իմքայլական պատգամավորները, կառավարության ներկա ու նախկին անդամները հավասարեցված են Ադրբեջձանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովին։
Նրա խոսքով, հապաղելու դեպքում Հայաստանը կորցնելու է իր պետականությունը։
«Սա աներկբա իրողություն է»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում, միանշանակ, անհանգստացնող բան կա. Սիսակ Գաբրիելյան
- Տիգրան Աբրահամյան. Այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները նույնիսկ ազատման դիմումներ չեն գրել
- Սյունիքի մարզում տարբեր թեմաներ լուսաբանելու համար ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան