Փայլանը հայց է ներկայացրել ադրբեջանցի կնոջ դեմ
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ ոչինչ չի լինի»:
Նա առանց երկմտելու պատասխանել է. «Ես 20 հայի գլուխ կկտրեի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա