Լուկաշենկոն հորդորում է անցնել «կոճակներով» հեռախոսներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ասամբլեայում, ասել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է սմարթֆոնների օգտագործողներին և հորդորել է անցնել կոճակներով բջջային հեռախոսներին:
«Ես չեմ ասում տասներկուերորդ սմարթֆոնների և «iPhone»-ների մասին, ի սեր Աստծո, զանգահարեք: Ուզու՞մ եք, որ ամերիկացիները ձեզ ամեն րոպե հետևեն, թե որտեղ եք գտնվում, ինչ եք անում այդ «iPhone»-ներով: Գնեք, եթե չեք լսում ձեզ ինչ եմ ասում»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն շեշտել է, որ «խելացի մարդիկ վաղուց փնտրում են կոճակներով հեռախոսներ»:
Ինչպես գրում է Tass-ը, Համաբելառուսական VI ժողովրդական ժողովն անցկացվում է փետրվարի 11-12-ը: Քննարկման են ներկայացվել Բելառուսի 2021-2025 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմնական դրույթները և երկրի հասարակական-քաղաքական զարգացման ուղղությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան