Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ Սարգիս Ստեփանյան
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, ՀՀ Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Մարտունի քաղաքում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել։
«Ընկենե՛ր, Արցախի Մարտունի քաղաքում, Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել։ Խնդրում եմ զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Լուսանկարն արված է այսօր` որպես ապացույց...»,-գրել է Սարգիս Ստեփանյան ու հրապարկել նկարը։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտունի քաղաքից ադրբեջանցիների պահանջով հանել են Գարեգին Նժդեհի արձանը։
Ընկենե՛ր, Արցախի Մարտունի քաղաքում, Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել։ Խնդրում եմ զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Լուսանկարն արված է այսօր` որպես ապացույց...
Posted by Սարգիս Ստեփանյան / Sargis Stepanyan on Friday, February 12, 2021