Փոստանջյանի նամակը՝ Փաշինյանի կնոջ և դուստրերի հարցով, ուղարկվել է ՌԴ-ի ԱԴԾ և ՆԳՆ համապատասխան մարմիններին
Այս տարվա հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին և Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին։ Փոստանջյանը նրանց ուղղել էր մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիներ՝ Աննա Հակոբյանին, Մարիամ Փաշինյանին և Շուշան Փաշինյանին:
Զարուհի Փոստանջյանը մասնավորապես ցանկանում է իմանալ, թե ի՞նչ հիմքով էր թույլատրվել ՀՀ քաղաքացիներ՝ Աննա Հակոբյանին, Մարիամ Փաշինյանին ու Շուշան Փաշինյանին լքել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը և մուտք գործել Ռուսաստանի տարածք։
Հիշեցնենք, որ այդ ժամանակ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանն արգելում էր ՀՀ քաղաքացիների մուտքը, բացառությամբ՝ մի քանի դեպքերի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունից հայտնում են, որ փետրվարի 11-ին, ստացել են պատասխան նամակ, որտեղ նշված է, որ Զարուհի Փոստանջյանի դիմումը ուղարկվել է ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան