Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին, որտեղ երկու պետությունների ղեկավարները կքննարկեն երկու երկրների ինտեգրման խորացման հարցերը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:
«Նման հանդիպում պլանավորված է, այս պահին մշակվում է, համապատասխան նյութեր են նախապատրաստվում: Պարզապես ասենք, որ փետրվարի վերջին», - նշել է Մակեյը:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում վերջերս մեր պետությունների շուրջ, կարծում եմ, որ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները խոսելու բան կունենան: Ավելին, համոզված եմ, որ նրանց սեղանին կլինեն որոշակի հարցեր՝ կապված մեր երկրների միջև ինտեգրման հետագա խորացման հետ», - ավելացրել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան