Հունվարին Վրաստանի տուրիզմն անկում է ապրել 93.6%-ով
Վրաստանի Տուրիզմի ազգային վարչության կողմից տարածած վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվարին Վրաստան է այցելել մոտ 33 765 միջազգային այցելու, ինչը 2020 թ․ հունվարի համեմատ 93.6%-ով քիչ է: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հատկանշական է, որ հունվարին Վրաստան ամենից շատ՝ 14 500 այցելու, ժամանել է Թուրքիայից: Թուրքիային հետևում է Հայաստանը՝ 3 875 այցելու, Ադրբեջանը՝ 3 138 այցելու և Ռուսաստանը, որտեղից մեկ ամսում ժամանել է 1 916 մարդ:
Բացի այս, հունվարին ամենաշատ այցելու մուտք է գործել Կարմիր կամուրջ, Սարփի և Կազբեգի անցակետերից: Այցելուների 90%-ը տղամարդիկ են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան