Փաշինյանը եկել է մի բանի համար՝ ազատվի արցախյան հաղթանակի ժառանգությունից. Շարմազանով
«Հայաստանում այսօր ոչ իշխանություն կա, ոչ առավել ևս վարչապետ: Այսօր կա մարդ, խունտա, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»,- ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այդ մարդն իր ապաշնորհ, դավաճանական թիմով ապացուցել է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովորդի անվտանգությունը, նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը:
«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր քաղաքացիները, ժողովուրդը գիտակցեն, որ ամեն վայրկյան այս էակի մնալն իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար»,- հարցադրում արեց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի ավարտից հետո չի կարողացել ապահովել խաղաղություն, նոյեմբերի 9-ից հետո Արցախը տարածքային կորուստներ է ունեցել, պատերազմից հետո Հայաստանը Սոթքի մի հատվածն է տվել Ադրբեջանիn, Սյունիքից տարածքներ են տալիս թշնամուն:
«Այս հողատուն եկել է մի բանի համար, որ ազատվի Արցախյան հաղթանակի ժառանգությունից։ Նրանց համար Արցախը բեռ է, հայկական աշխարհն է բեռ: Իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով, Սյունիքով ճանապարհ տալով թուրքին», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։
«Համոզված եմ՝ լինելու է ընդվզման երկրորդ, ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում, միանշանակ, անհանգստացնող բան կա. Սիսակ Գաբրիելյան
- Միքայել Մինասյան. Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
- Ո՞վ կամ ովքե՞ր պետք է իշխանություն կազմեն հողատուի հրաժարականից հետո. Շարմազանով
- Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան