Ընդդիմությունը պետք է իր բանաձևերը խմբագրի. Ալեքսանդր Մանասյան
««Մերժին Սերժին» թմբիրից հասարակությունը չի արթնացել: Այստեղ իր մեղքն ունի ընդդիմությունը, քանի որ ինքը հետևում է «մերժիր Նիկոլին» բանաձևին»,- ասուլիսում ասաց քաղաքագետ, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով, ընդդիմության բանաձևերում քիչ են հնչում կոնստրուկտիվ խոսքեր, պետք է նշեն, թե ինչից են հրաժարվելու:
«Կա հայեցակարգի, քաղաքական նախագծերի բացակայություն»,- ընդգծեց քաղաքագետը:
ԵՊՀ պրոֆեսորի խոսքով, տեղեկատվական զենքը մոլորության է բերել ժողովրդին:
«Տեղեկատվական զենքին հակադրել ճշմարտությունը՝ դա է գլխավոր միջոցներից մեկը, որով կարող են մարդկանց արթնացնել, մարդկանց հասցնել ճշմարտություն»,- նշեց քաղաքագետը:
Ա. Մանասյանն ասաց, որ Հայաստանի սահմանները կրծոտվում է Ադրբեջանի կողմից GPS-ի միջոցով:
«Հարց է ծագում, այդ սահմանները, երբ որոշվել են ժամանակին, կան փաստաթղթեր: Եթե կան փաստաթղթեր, GPS-ի կիրառման օբյեկտիվություն կա՞, թե՞ ոչ: Ինչո՞ւ իշխանությունը երբևէ մեզ բացատրություն չի տալիս, թե ինչու սահմանների ճշգրտման համար այլ մեթոդաբանություն են ընտրել: Վաղը կարող են մեկ այլ մեկնաբանություն ասել»,- նշեց քաղաքագետը:
Նա հարցադրում արեց, թե որտե՞ղ են մեր սահմանների ճշգրտման մեթոդաբանները:
Ա. Մանասյանը համոզված է՝ այսօր համախմբում է պետք երկիրն այս վիճակից դուրս գալու համար, նաև՝ ընդդիմությունը պետք է իր բանաձևերը խմբագրի, որպեզի չդառնա զուտ անհատների դեմ, այլ բարձր քաղաքագիտական բանաձևեր են պետք այսօրվա համազգային դաշտին:
Քաղաքագետի խոսքով, այսօր, իհարկե, հակաճգնաժամային մի անհատ, գործիչ է պետք, որ կարող է երկիրը հանել այս իրավիճակից, բայց պետք է ունենա քաղաքական, տնտեսական, սոցիալական մեծ նախագիծ, այլապես խնդիրները չեն լուծվելու:
Ա. Մանասյանի խոսքով, տեխնոլոգիա է, թե երբ պետք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գա բուն հրապարակ:
«Ես այդ հարցի պատասխանը չունեմ, քանի որ ինքը լավ գիտի դա: Ռոբերտ Քոչարյանը վիրտուոզ բանակցող է, Մինսկի խմբի համանախագահները ձեռքների բութ մատերն էին անընդհատ բարձրացնում բանակցությունների ժամանակ»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան