Այս ոչնչությունները պետք է հեռանան, և գա մի մարդ, ով իր «ես»-ից բարձր կդասի ազգային արժեքները. Արամո
«Վստահ եմ, որ իշխանության կգա մեկը, որը բոլոր ոլորտներում ազգային արժեքներն ավելի բարձր կդասի, քան իր «ես»-ը»,- այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։
Նրա խոսքով, նման իրավիճակներում հրաժարականների տեղատարափ է լինում, բայց այս իշխանությունները չեն գնում։
«Մի բանում եմ վստահ՝ ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Ես ուզում եմ՝ մեր հանրապետության գլխին լինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք սրտացավ կլինեն, ոչ թե մանիպուլյացիաներ կանեն։ Նման ոչնչությունները պետք է հեռանան, որովհետև շատ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում, և ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի։ Տարբեր բնագավառներում ամեն ինչ փլուզված է»,- կարծիք հայտնեց նա։
Արամոյի խոսքով, եթե հրապարակում հավաքվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 300-400 հազար մարդ, Փաշինյանը, միևնույն է, չի հեռանա։
«Վերջին 30 տարում ժողովուրդը պայքարի մեջ է, բայց այն, ինչ եղավ վերջին 2,5-3 տարում, մտածված խաղ է եղել և շարունակվում է։ Աչքաթող եղած իրավիճակ է, համայնքի ղեկավարները փաստում են, որ բնակիչներն են բանակցում ադրբեջանցիների հետ։ Եթե ԱԺ-ում նստած երեսփոխանները մի քիչ մարդ լինեն, հրաժարական կտան»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գլուխներդ բա՛րձր պահեք, դուք հաղթող ժողովուրդ եք․ Վազգեն Մանուկյան
- Այսօր երկրի տերը զինվորն է, ոչ թե այս թափառական, քյանդրբազի լարը կապած դավաճանները. սյունեցի ազատամարտիկ
- Մենք հասնելու ենք այս իշխանության հեռացմանը, որևէ մեկը թող չկասկածի. Իշխան Սաղաթելյան
- Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան. Բաբայան
- «Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան Ալիևը տալաշ-տալաշ վերցնելու է, որ հետո որոշի՝ Արցախի կարգավիճակը»