«Կլուբնիկախառը ոճով սննդի մատուցման համար սպայական անձնակազմը օրվա մեծ մասը ծախսում էր գնդին կերակրելու վրա»
«Ես քիչ առաջ դուրս եմ եկել Ազգային անվտանգության շենքից, որտեղ հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ ազգային անվտանգությունն իր ցուցմունքներն ուզում էր ստանալ Քրեական օրենսգրքի 364 հովածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում. այդ հոդվածով դատում են դասալիքներին:
«Ինչքան հասկացանք, մեզ դասալիք լինելու մեջ չեն մեղադրում, բայց գործի շրջանակներում, որպես ձեռք բերված ապացույց էին ներկայացվում իմ տեսաուղերձներից մեկում հնչած որոշակի տեղեկությունները։
Այդ քրեական գործը հարուցվել է, քանի որ իշխանությունները պատվեր են իջեցրել իրավապահ մարմիններին՝ դատախազություն և քննիչներին, որ այս կապիտուլյացիայի մեղավորներին գտնեն և ինչ-որ մեկի վրա մեղքը բարդեն»,- նշեց նա։
Արթուր Դանիելյանը տեղեկացրեց, որ ինքն իր տեսաուղերձներից մեկում նշել է, թե «Ադեկվատի» տղաները հրետակոծվող Աղդամից չէին փախել, որովհետև խենթ էին, միայն խենթը կարող էր առանց զրահաբաճկոնի, սաղավարտի, զենք -զինամթերքի հրետակոծության տակ սպասել։
«Իրավապահ մարմինները հիմա փորձելու են գտնել այդ մարդկանց, որոնք մեր տղաներին առանց զենք-զինամթերքի ուղարկել էին հրետակոծվող շրջան, և հնարավոր է դա պարզեն, մինչդեռ իրականությունը հակառակն է: Իրականում Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին որևէ պրետենզիա չեմ կարող ներկայացնել, որոնք պատերազմի ողջ ընթացում կատարել են իրենց պարտականություները՝ գնդի հրամանատարից սկսած, վաշտի հրամանատար։ Եվ դա հիմք է, որ Ասկերանում որևէ միլիմետր թշնամին չի կարողացել առաջ գալ»,- ասաց նա։
Նրա խոսքով, այդ գործողություններն իրականացել են ոչ թե շնորհիվ բանակում տիրող կանոնակարգված վիճակի, այլ՝ ընդհակառակը։
Ըստ Արթուր Դանիելյանի, երկու տարի գործող իշխանություններն ամեն ինչ արել են, որ Ասկերանի գնդում «բարդակ» տիրի։
«Նոր, հեղափոխական, կլուբնիկախառը ոճով սննդի մատուցման համար գնդի սպայական անձնակազմը օրվա մեծ մասը ծախսում էր գնդին կերակրելու վրա։ Մեկ ժամանոց գործընթացը տևում էր ութ ժամ։ Դա մեկ դրվագ է, կային բազում նման վիճակներ։ Բացի այդ, երկու տարում մարդկանց պաշտոնները փոխվել են, օրինակ՝ բարձր պաշտոն ունեցող սպան մեկ ամիս է տվյալ տարածքում ու տվյալ պաշտոնում ծառայել։ Օրինակ՝ եթե դու քո վաշտի հրամանատարին երկու անգամ ես տեսել միայն, երբեմն թյուրըմբռնումներ են լինում»,- կարծիք հայտնեց Արթուր Դանիելյանը։
Ավելին՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան