Բավրայի մաքսակետում փետրվարի 8-11-ը սպասարկվել է Վրաստանի շուրջ 140 քաղաքացի
Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղորդվել էր Բավրա:
Այդ շրջանում անցակետն աշխատել է ծանրաբեռնված: Մաքսակետի պատասխանատուները վստահեցնում են` իրավիճակից հաջողվել է պատվով դուրս գալ, քանի որ քովիդով պայմանավորված՝ արգելված էր ուղևորների և թեթև մարդատար մեքենաների սահմանահատումը, հետևաբար ամբողջ ներուժն ուղղորդվել է հենց բեռնատարների սպասարկմանը:
«2020թ. ընթացքում Բավրայի մաքսակետում բեռնատարների թողունակությունը օրական միջինը կազմել է 70-120 մեքենա, սակայն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական սպասարկել ենք 200-ից ավելի բեռնատար տրանսպորտային միջոցներ»,-տեղեկացրել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ Արտակ Խաչատրյանը:
Վրաստանից Հայաստան սահմանը ցամաքային ճանապարհով արդեն կարող են հատել Վրաստանի քաղաքացիները՝ միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում: Բավրայի մաքսակետում փետրվարի 8-ից 11-ը սպասարկվել է Վրաստանի շուրջ 140 քաղաքացի:
Մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով` սպասարկումը հնարավորինս արագ ու հարմարավետ իրականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցի ուսանողները մի քանի ժամ չեն կարողացել հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը
- Ովքեր կարող են հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը
- Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին