Թեհրանն ու Վաշինգտոնը հետաքրքրված են Իրանի միջուկային գործարքը վերականգնելու հարցում
Իրանը չորեքշաբթի օրը նշում էր Իսլամական Հանրապետության հիմնադրման 42-րդ տարեդարձը: 1979 թվականի այդ նույն օրն էր, որ հեղափոխության արդյունքում տապալվեց Արևմուտքի աջակցությունը վայելող Մոհամմեդ Ռեզա Փահլավի շահի իշխանությունը, և իշխանության եկան իսլամիստները: Նույն թվականի ապրիլ ամասին էր, որ իրանցիները քվեարկեցին Իսլամական Հանրապետություն հիմնելու օգտին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Արարողության ընթացքում արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ողջունելով հեղափոխության տարեդարձը, դատապարտեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին` Իրանի միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերելու համար:
«Դոնալդ Թրամփը խաղադրույք կատարեց այն առասպելի վրա, ըստ որի Իրանն այն պետությունն է, որին կարելի է ստիպել, որ այն ընտրություն կատարի փլուզվելու և ենթարկվելու միջև: Բայց Թրամփը ոչ առաջինն էր, ոչ էլ երկրորդը: Նա իրականում ԱՄՆ-ի յոթերորդ նախագահն էր, որը նույն հարցով կատարեց խաղադրույք ու կորցրել այն»,- հայտարարեց Զարիֆը:
«Իսկ եթե Իրանում հեղափոխությունը հաջողություն էր, ապա ինչու՞ են այս երկրից հեռացել հինգից ութ միլիոն քաղաքացիներ»: Նման հրապարակային հարց է ուղղում փորձագետ Ալեքս Վաթանկան:
Ֆրանսիայի տնտեսագետներից Ջամչիդ Ասսադին էլ ասում է, թե տնտեսական իրադրությունն Իրանում հիմա էլ շարունակում է վատթարանալ: Նա մատնացույց է անում իրանական արժույթի արժեզրկման, սղաճի խորացման ու գործազրկության թվի աճի մասին փաստերը:
Այնպես որ, և Իրանը, և ԱՄՆ-ն այժմ ունեն միջուկային միջազգային պայմանագիրը վերակենդանացնելու հարցում հետաքրքրություն, ասում են քաղաքական վերլուծաբանները:
Նրանց խոսքերով, ԱՄՆ-ին մեծապես է մտահոգում Իրանում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունը, և Պետդեպարտամենտը այս պահին հրատապ քննարկումներ է անցկացնում իր դաշնակիցների հետ, որպեսզի վերականգնվի Թրամփի օրոք ավերված միջուկային պայմանագիրը:
Զարիֆն էլ կոչ է անում Ջո Բայդենին, բաց չթողնել միջուկային գործարքը վերականգնելու հարցում Թեհրանի կողմից պատրաստակամության այս պահը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը
- Մինչ ԱՄՆ-ի վերադառնալը ՀԳՀԾ՝ պետք է վերացվեն պատժամիջոցները․ Իրանի պաշտոնյա
- ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային զարգացումները՝ Զարիֆի և Լավրովի հանդիպման առանցքում
- ՀԳՀԾ-ի անդամները մերժում են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան