Իրանն ու Ադրբեջանը քննարկել են «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները»
Բաքվում Իրանի դեսպանը և Ադրբեջանի զբոսաշրջության ինստիտուտի ղեկավարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղիները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հինգշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի զբոսաշրջության պետական ինստիտուտի ղեկավար Ֆուադ Նագիևի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են հետկորոնավիրուսային և հետպատերազմյան շրջանում զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ադրբեջանի զբոսաշրջության պետական ինստիտուտի ղեկավարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում, այս տարածաշրջանի զբոսաշրջային կարողություններին էական վնաս է հասցվել»:
Երկու երկրի պաշտոնյաները քննարկել են նաև մուտքի արտոնագրերի դյուրացման և երկու երկրների սահմանային անցակետերով երթևեկության և այս ոլորտում ենթակառուցվածքների զարգացման, փորձի և տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան