Իրան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ բեռնվածքը
Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ ուրբաթ օրն Իրան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ բեռնվածքը:
Սեյեդ Քազեմ Ջալալին ասել է, որ Ռուսաստանի առողջապահության ոլորտի պաշտոնատարների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հինգշաբթի օրը, Իրանի դեսպանությանն է փոխանցվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ բեռնվածքը և ուրբաթ օրն այն մասնավոր թռիչքով տեղափոխվել է Իրան: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նա նշել է, որ ծրագրի համաձայն, երրորդ բեռնվածքը ևս Իրան կփոխադրվի առաջիկա օրերի ընթացքում և այդ ընթացքը կշարունակվի երկու շաբաթը մեկ՝ մինչև կհասնի երկու միլիոն դոզայի:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք են բերել կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու պայմանավորվածություն:
Ջալալին նշել է, որ Իրանում պատվաստանյութի արտադրումն սկսվելով, Իրանը կարող է իր քաղաքացիներին պատվաստելուց բացի, ապահովել նաև հարևան երկրների կարիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին