Կարին Տոնոյանը՝ Ժաննա Անդրեասյանին. Հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք
Ֆեյսբուք սոցիալական ցանցում լայնորեն տարածվումէ ԿԳՄՍ նախարարի ռեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ մի քանի տարաի առաջ տված հարցազրույցում ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի մասին հնչեցրած հայտարարությունների տեսանյութը։
«Ֆաշիստական գաղափարախոսություն է նժդեհական գաղափարախոսությունը։ Նժդեհան գաղափարախոսությունն ինքն իրականում շատ վտանգավոր է մեզ համար՝ որպես 21-րդ դարի հասարակություն»,-հարցազրույցում մասնավորապես նշում է Անդրեասյանը։
Այժմ փոխնախարար տիկնոջ հայտարարությունները բազմաթիվ քննադատությունների առիթ են դարձել։
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնյանը, արձագանքելով փոխնախարարի այս խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կգմս փոխնախարար ժաննա Անդրեասյանին-
տիկին, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից, որովհետև Ձեզ նման մտոք սնանկ և Հայրենիքը վաճառված մարդիկ չեն կարող լինել մի ամբողջ պետության կրթական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ներկայացուցիչ: Դուք ապրում եք մի երկրում, որն այսօր գոյություն ունի միայն Նժդեհի՝ Ձեզ նմաններին անհասու հայրենասիրության և հայրենատիրության շնորհիվ: Դուք անհայրենիք մարդիկ եք, և իրավունք չունեք կառավարել այդ համակարգը:
Հիշեցնեմ՝ ես «Հայ ասպետ» դպրոցում անձամբ եմ ուսուցանում նժդեհյան գաղափարախոսություն, և ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր ուսուցանվի նաև ապագա Հայաստանի բոլոր դպրոցներում:
հ.գ. Առավոտյան իմացա, որ այդ խոսքերն ասվել են 2012թ.-ին, կարծիքս դրանից չի փոխվում, ավելին՝ դա միայն հիշեցնում է, որ պետք է ունենալ հետաքննող լրագրողների խումբ և այսուհետ բոլոր նախարարների ու փոխնախարարների մասին նախապես հրապարակել տեղեկություն՝ իրենց ապրածով ու արածով, տված հարցազրույցներով ու դրսևորած մոտեցումներով»։
Կգմս փոխնախարար ժաննա Անդրեասյանին- տիկին, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ...
Опубликовано Կարին Տոնոյան Четверг, 11 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Մարտունի քաղաքից ադրբեջանցիների պահանջով հանել են Գարեգին Նժդեհի արձանը
- Ինչու պայքարեց Լեռնահայաստանը․ Գարեգին Նժդեհ
- Նժդեհի պահած ոգեղեն Սյունիքը չի կարող ընկրկել մի դավաճանի մատնագրով. Կարին Տոնոյան
- «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան