Հակոբ Պէրպէրյանը կալանավորվել է՝ կառավարության շենքում զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով
Փաստաբան, հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Հակոբ Պէրպէրյանը կալանավորվել է՝ 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարելու մեղադրանքով։
«2020թ-ի նոյեմբերի 21-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պաշտպանյալիս՝ Հ.Պէրպէրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
Պաշտպանյալիս մեղսագրվում է 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարման մեջ, ինչը զուգորդվել է բռնության գործադրմամբ։ Դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդությամբ հետաձգել էր դատական նիստը և շուրջ 5 օր հետո մերժել էր ներկայացված միջնորդությունը:
Մեղադրանքի կողմը բողոք էր ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, ինչի արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանի գիտակ դատավոր Ա.Դանիելյանը բավարարել է ներկայացված բողոքը և որոշել ուղարկել ստորադաս դատարան նոր քննության: 11.02.2021թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է ենթարկվել 21.11.2020թ-ին ներկայացված միջնորդությունը և որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Հ.Պէրպէրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:
Հ.Պէրպէրյանը այդ ողջ ընթացքում՝ շուրջ 3 (երեք) ամիս գտնվել է ազատության մեջ, վարույթ իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
Իմ իրավաբան գործընկերիս հետ ցանկացա կիսվել մի նոր բացահայտմամբ: Չնայած նրան, որ անձը մեղադրանք առաջադրելուց հետո մի քանի ամիս ազատության մեջ է գտնվել և ցուցաբերել պատշաճ վարքագիծ, դատարանը կարող է գալ այն եզրահանգման, որ ազատության մեջ գտնվելու պարագայում բարձր է վարույթ իրականացնող մարնի մտավախությունը գործի քննությանը խոչընդոտելու և մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու մասին:
Հ.Գ տեսահոլովակը իրադրությամբ պայմանավորված»,-գրել է նա:
Իր հերթին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․
«Երեկ դատարանն ապօրինի, ակնհայտ քաղաքական ու ակնհայտ ապազգային որոշում է կայացրել կալանավորելու կամավորական Հակոբ Պէրպէրյանին։
Ազատությու՛ն Հակոբին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան