Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը հանդիպել են երկրորդ անգամ
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայք էջը։
Փետրվարի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեսակոնֆերանսի միջոցով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի հնարավորությունը, ինչը բխում է Ադրբեջանի հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի թվագրված հայտարարության 9-րդ կետի կիրարկումից, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերից։
Համաձայնեցվել է նաև հետագա աշխատանքների ժամանակացույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան