Կարծես թե մոռացության են մատնվում առողջապահական հիմնարկները. Ավագանու ԲՀԿ-ական անդամ
«Ակտիվ քննարկում ենք տրանսպորտի և վերելակների հարցը, կարծես թե մոռացության է մատնվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական հիմնարկները»,-Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:
Նշենք, որ արտահերթ նիստում քննարկվում է Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը:
«Ստացվում է, որ անցած տարվա չկատարած աշխատանքներից բավական մեծ գումար ունենք, ցավում եմ, որ այդ գումարից 2-3 տոկոս չի ուղղվում մեր առողջապահական համակարգի զարգացմանը, նոր սարքերի գնմանը»,- ասաց ավագանու անդամը:
Նա առանձնացրեց Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը, որը լուրջ ներդրումների կարիք ունի:
«Եթե չեմ սխալվում, ունի 7 միլիոն եվրոյի պարտք: Այդ վարկը պետք է փակենք 2022-ին կամ 2023-ին: Ինչո՞ւ այդ գումարներից 2-3 տոկոսի չափով այդ բժշկական կենտրոնին հատկացումներ չեն արվել: Այնտեղ ախտորոշիչ բաժանմունքին անհրաժեշտ են»,- ասաց Մանրիկյանը:
Նա նշեց, որ 20 տոկոս ավելացած արժեքի հարկ է մտնելու բժշկական հաստատություններ, հարկատեսակներ են լինելու. «Այդ դեպքում պետական հիմնարկները հայտնվելու են կոտրած տաշտակի առաջ, քանի որ մասնավոր սեկտորի հետ մրցակցությունը դառնալու է անհնար»:
Մ.Մանրիկյանի խոսքով, բժշկական ոլորտին պետք է նայել նաև որպես բիզնես, բավական լուրջ բիզնես է:
Ավագանու ԲՀԿ-ական անգամը նաև հետաքրքրվեց, թե ինչու որոշակի գումար չի փոխանցվում վերականգնողական կենտրոններին, քանի որ պատերազմից հետո հաշմանադամություն ստացած հազարավոր քաղաքացիներ կան:
«Օրինակ, ունենք Զինվորի տուն, կատարում է բավականին լուրջ վերականգնողական աշխատանքներ: Մի որոշ գումար էլ որպես Երևան համայնք կարելի էր ուղղել այդ նպատակներով»,- նշեց Մ.Մանրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա