Եթե իշխանությունը շարունակելու է կապիտուլացիան, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա. Միքայել Մելքումյան
«Փաստորեն մենք տեսանք, որ երկիր և հողեր հանձնելու քաղաքականությունը, ցավոք սրտի, շարունակվում է»,-Աժ ճեպազրույցների ժամին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող Սյունիքի սահմանների վերաբերյալ փաստաթղթին:
Նա տեղեկացրեց, որ իրենց այցելության ժամանակ Գորիս-Ճակատեն ճանապարահատվածում արդեն ադրբեջանական դրոշը տեսել էին և փաստն արդեն արձանագրված էր:
Պատգամավորը ենթադրեց, որ այն նախկինում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, իսկ եթե դա համաձայնքությամբ չի արվել, ապա նշանակում է, որ ադրբեջանցիներն Հայաստանի տարածով ուր ուզեն կարող են գնալ:
«Ուզում եմ ասել, որ շարունակվում է կապիտուլացիոն քաղաքականությունը և ուզում եմ ասել, որ եթե իշխանությունը իրականացնում էր ու շարունակելու է կապիտուլացիան, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա, այսինքը՝ ամբողջ ազգը պետք է դառնա ընդդիմություն այս իշխանությանը և շատ արագ, որովհետ մենք չգիտենք Խորհրդային Հայաստանի 29800 ք/կմ-ից ինչքան է մնացել, որէ մեկը չի կարող դա ասել»,- հայտարարաեց Միքայել Մելքումյանը:
Նա նաև հայտնեց, որ կուսակից գործընկերների հետ եղել են Ծղուկ լեռան հատվածում որը 11 կմ է հեռու Սյունիքի դարպասներից՝ Զանգերից ներքև գտնվող մայրուղուց և, ձյունը հալվելուց հետո ադրբեջանցիները GPS-ով գալու են և ամբողջ այդ միջպետական մայրուղին հայտնվելու է կրակի տակ, նույնը լինելու է նաև Ջիլ գյուղում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Շաքե Իսայանը հայտնեց, որ Տիգրան Ավինյանին տված հարցի պատասխանից հասկացել է, որ ադրբեջանցիների հետ կա ձեռք բերված այլ պայմանավորվածություններ, որի մասին չափաբաժիններով են տեղեկացնում հասարակությանը:
Նա տեղեկացրեց, որ Ծղուկ լեռան հատվածում կա խնդիր, քանի որ պետության փոխարեն համայնքի ղեկավարներն են առնչվել ադրբեջանցիների հետ, նրանց ասել են, որ այն Ադրբեջանի տարածք է և երբ որ ձյունը հալվի գարնանը այնտեղ տեղի կունենան սահմանազատման աշխատանքներ:
Ադրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե այսօր Վազգեն Մանուկյանի կողմից հանրահավաքի միանձնյա նախաձեռնումը խոսում է ընդդիության պառակտման մասին՝ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրականում Մանուկյանի կոչի մեջ էքստրաօրդինար բան չի տեսնում, նա հայտնել է, թե ո՞ր մտահոգությունների համար է այսօր հանրահավաք հրավիրել:
Տոնոյանը հայտնեց, որ իրենք մասնակցելու են այդ հանրահավաքին, ինչպես ն ՀՀ բոլոր մտահոգ քաղաքացիենրը:
Իվետա Տոնոյանը գտնում է, որ իշխանությունների հրաժարականի համահայկական, համազգային պահանջը միանշանակ ձևավորված է, ցանկացած պահի այդ բողոքը պայթելու է, իսկ այսօր հասրակության մեծ մասը ողբի մեջ է, շատ ընտանիքներ ունեն զոհված հարազատներ, անհայտ կորածներ, զբաղված են տասնյակ հազարավոր վիրավորների խնդրով, այդ պատճառով փողոց դուրս չեն գալիս:
Նկատելով որ իշխանությունները նման ջանասիրաբար հետևում են ընդդիմության քայլերին և արձագանքում՝ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Տեսել ենք, որ կառավարության ղեկավարի մակարդակով կորցրած ժամացույցի կամ օծանելիքի համար հերթական լայվով են հանդես գալիս, իսկ 3 օր Սյունիքի տարածքային ամբողջականության խնդրին վերաբերող փաստաթղթի մասին ոչ մի խոսք չկա»:
Նրա խոսքով հերթական անգամ պոստ-ֆակտում ձևաչափով հասարակությունը տեղեկանում է ադրբեջանցիների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան