Քաղաքական 11:44 12/02/2021 Հայաստան

Սյունիքում, միանշանակ, անհանգստացնող բան կա. Սիսակ Գաբրիելյան

«Որպես նախկին լրագրող այս հարցը նաև ինձ է հետաքրքրել, կարծում եմ՝ ԱԱԾ-ն լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին, որ լրագրողները Սյունիքի սահմանային տարածքներում թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը։

Նրա խոսքով, խնդիրը մոտավորապես է իրեն հայտնի, և ըստ էության, այս պահին գործընթացներ են ընթանում Սյունիքում, և պետք է շարժվել չվնասելու տրամաբանությամբ։

«Բայց միևնույն է, այնտեղ ինչ-որ պահից սկսած ազատ ելումուտ կլինի, և հետո փոքր երկիր է, այնտեղ համացանց կա, համայնքի ղեկավարների հետ էլ հնարավոր կլինի կապ հաստատել, ուստի որևէ բան թաքցնելու հարց չկա։ Բայց ոնց հասկանում եմ, դեռ որևէ լրագրողի համար սահմանափակում չի եղել, ուղղակի պետք է ԱԱԾ-ին տեղեկացնել, ապա նոր սահմանային հատվածներում նկարահանումներ անել։ Քանի որ հայտարարությունը նոր է, որևէ խնդիր չեմ տեսնում, իսկ եթե վաղը որևէ ԶԼՄ-ի այցը խոչընդոտվի, ինքս կկանգնեմ լրագրողների կողքին։ Էլի եմ կրկնում, որ զուտ չվնասելու տրամաբանությունն է գործում։ Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում ինչ լուսաբանվում է, ոչ միայն Հայաստանի լսարանի համար է, այլ նաև հարևան պետությունների համար։ Ուստի մի փոքր զգուշավորություն է պետք»,- նկատեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ նախկինում ևս այդպիսի կարգ գործել է, և լրագրողները սահմանամերձ համայնքներ գնալիս, սահմանային անցակետերին մոտենալիս բանավոր ՊՆ-ի հետ համաձայնեցնում էին քայլերը։

Պատգամավորն անդրադարձավ նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո առաջացած հարցերին, թե արդյո՞ք Թատերական ինստիտուտը միացվելու է Մանկավարժական համալսարանին։ Նա նշեց, որ օրենքի նախագծում որևէ բուհի անուն չկա նշված, և վստահություն հայտնեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կհանդիպեն ուսանողների հետ և որոշակի պարզաբանումներ կներկայացնեն։

Ինչ վերաբերում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ, ապա Սիսակ Գաբրիելյանը նշեց.

«Նախորդ տարի դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն նման հաղորդագրություն էր տարածել, որ աշխատանքներ են տարվում։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրների կողմից տարածվող փաստաթղթին, ապա մենք կարող ենք օրը մի քանի նման փաստաթուղթ գրել, օրինակ՝ իմ աշխատասենյակում։ Տարածված փաստաթղթերը մանիպուլյացիա են»,- ասաց նա։

Նույն հարցին անդրադարձավ նաև իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Գորիս-Կապան հատվածում ճանապարհի 21 կմ-ն անցնում է Հայաստանի՝ միջազգյնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել։ Դա պայմանավորվածությունների արդյունք է, և որևէ վայրկյան չի փակվել այդ ճանապարհը»,- նկատեց նա։

Հարցին՝ այսինքն Սյունիքում անհանգստացնող որևէ բան չկա՞, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց.

«Եթե ասեմ, որ անհանգստացնող բան չկա, կխաբեմ։ Միանշանակ, Սյունիքում անհանգստացնող բան կա։ Առնվազն վերջին 25-30 տարում իրենց մոտ այն վիճակը չի եղել, ինչ հիմա է, և բնական է, որ սյունեցիների մոտ կարող է անհանգստանալու առիթ լինել»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}