Մենք իշխանություններից պահանջում ենք հոդաբաշխ բացատրություն. Տարոն Սիմոնյան
«Երեկ համացանցում մի փաստաթղթի տեքստ հրպարակվեց, որն առնչվում էր Արցախին և Սյունիքին, և մենք իշխանություններից պահանջում ենք հոդաբաշխ բացատրություն տալ՝ ինչի մասին է խոսքը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, հրապարակվել է միայն փաստաթղթի տեքստ, սակայն այնտեղ չկա որևէ ստորագրություն։
«Եթե այնտեղ դրվել է գործադիրի որևէ անդամի ստորագրություն, ապա արվել է հակապետական քայլ, որը նաև իրավունքի կոպիտ խախտում ունի։ Դա իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է, որովհետև այնտեղ հարաբերություններ են կարգավորվում, որտեղ առկա են միջազգային պայմանագրերի դրույթներ։ Իսկ ՀՀ սահմանադրությամբ՝ նման փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է ՍԴ ուղարկվեն, ապա մտնեն ԱԺ։ Մինչդեռ, փաստաթղթում առկա փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ն արդեն կոնկրետ գործողություն է կատարվել։ Հակազգային ու հակապետական է նաև այն, որ փաստաթղթում առկա դրույթներն ուղղակի ոչնչացնում են այն պետական քաղաքականությունը՝ Արցախի ինքնորոշման հարցի հետ կիապված, որը վարվել է այս տասնամյակների ընթացքում»,- ասաց պատգամավորը։
Բացի այդ, պատգամավորի խոսքով, երեկ խնդիր է առաջացել նաև Արցախի Մարտունի քաղաքի հետ կապված, ինչն ուղղակի հարվածում է մեր ազգային ինքնությանը։
«Ինֆորմացիա տարածվեց, որ ադրբեջանաթուրքական կողմի պահանջով խոսվում է Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Այդ արձանը դեռ չի էլ բացվել։ Ուզում եմ անպայմանորեն հստակեցնել, որ սա մեր ազգային ինքնության հետ կապված հարց է։ Որևէ ազգ, որևէ պետություն՝ բացի Արցախից ու Հայաստանից, իրավունք չունի որոշել մեր մշակույթի հետ կապված ինչ-որ հարց։ Ավելին, ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև մշակութային ինքնորոշում։ Սա պարտադիր է դարձնում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում ինչ հերոսներ ու մշակութային արժեքներ ունենա։ Այս հարցում մենք զիջելու տեղ չունենք։ Որևէ ազգ մեր արժանապատվության վրա չի կարող ոտքերը սրբել։ Սա այն սահմանագիծն է, որից ներքև մենք զիջելու ոչինչ չունենք։ Որևէ ազգ մեզ չի հարգի, եթե մենք մեր ազգային ինքնության հետ կապված որևէ հարց զիջենք»,- շեշտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան