Օլիմպավանում ուսումնամարզական հավաք են անցկացնում ըմբշամարտիկները
Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր թիմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հավաքականը գլխավոր մարզիչ Էդիկ Սահակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է առաջիկա խոշոր ստուգատեսներին. մասնակցություն փետրվարի 24-28-ը Կիևում կայանալիք միջազգային, ապա ՝ Հունգարիայում մարտի 18-26-ը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, որ մերոնց է միացել Բուլղարիայի ընտրանին: Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն,մասիսցի Արմեն Նազարյանը 16 ըմբիշ է ուղեկցել հայրենիք: Մասնագետը փորձով համոզվել է, որ Հայաստանի հեղինակավոր թիմի հետ համատեղ մարզումները օգտակար են բուլղարացի մարզիկների համար:
Հավելենք ,որ նրանց թվում է նաև գլխավոր մարզչի որդին՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոն Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա