«Միասին կփրկենք մեր հայրենիքը»․ փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում
Փետրվարի 20-ին, ժամը՝ 15․00-ին, «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ իԱզատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր օրի գահավիժում է։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։ Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին կփրկենք մեր հայրենիքը»,- ասվում է կոչ-ուղերձում։