«Հրապարակ». Դեսպանը որոշել էր բերել «Դարբինյանի գլուխը», բայց նրան խորհուրդ են տվել հետ քաշվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է՝ բուհի դեմ հյուսվող դավերին որոշակի աջակցություն է ցուցաբերել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կոպիրկինը՝ հանդես գալով Սերժ Սարգսյանի ժամանակների Պյոտր Սվիտալսկու կերպարում, որը չնայած իր հնչեցրած քննադատություններին, շատ լավ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ։
Անգամ կա տեղեկություն, որ վերջինս խոստացած է եղել իշխանություններին բերել «Դարբինյանի գլուխը», երբ ռուսական կողմը պլանային ստուգումներ կանցկացնի բուհում և ինչ-որ բան կգտնի՝ Դարբինյանի հեռացման հիմքերը պատրաստելու համար։ Սակայն Արմեն Դարբինյանն ինքն էլ ձեռքերը ծալած չի նստել ու, մեկնելով Մոսկվա, ըստ մեր աղբյուրների, տարբեր շրջանակների հետ ինտենսիվ հանդիպումներ է ունեցել, որի արդյունքում պարոն Կոպիրկինին հորդորել են հետ քաշվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: