«Ժողովուրդ». Ինչ է բուհերի խոշորացման մոտեցումը և ինչ է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, թե իրենց ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է և միանալու Մանկավարժական համալսարանին: Բողոքի մասնակիցները հայտարարել էին, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կասկածի տակ է դրել իրենց ինստիտուտի լիցենզիան և համարել, որ պետք է փոխել այն:
Սակայն ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից փոխանցում են, որ կոնկրետ որևէ բուհի վերաբերյալ որևէ որոշում կայացված չէ։ Նկատենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում բուհերի խոշորացման մոտեցումն ամրագրված է, բայց կոնկրետ ժամկետներ, թե գործընթացն ինչպես պետք է կազմակերպվի, բուհերից որ մեկը որի հետ պետք է միավորվի, դեռևս հստակ չէ։
«Նախագծում միայն ամրագրված է՝ բուհերը պետք է խոշորանան, որից հետո ուսումնասիրություն կկատարվի, և նոր միայն որոշում կկայացվի»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին վարչությունից։ Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստին հայտարարել էր, որ Հայաստանի բուհերի քանակը բավական մեծ է։
Եվ, ըստ նախարարության կողմից 2019 թվականին հրապարակված տվյալների, Հայաստանում գործում է 23 պետական համալսարան, չորս միջպետական համաձայնագրերով հիմնադրված համալսարան և 25 ոչ պետական (մասնավոր) բուհ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան