Հայտնի է դարձել Լարի Քինգի կտակի բովանդակությունը
«People» ամերիկյան ամսագրի տրամադրության տակ է հատնվել հեռուստահաղորդավար Լարի Քինգի ձեռագիր կտակը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Փաստաթուղթը թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին: Այն կազմվել է իր յոթերորդ կնոջից՝ Շոն Սաութվիքից բաժանվելուց երկու ամիս անց: Քինգը ցանկացել էր իր ունեցվածքը, որը գնահատվում է երկու միլիոն դոլար, հավասարապես բաժանվի երեխաների՝ Էնդիի որդիներ՝ Լարի կրտսերի, Քեննոնի, Չենսի, և աղջկա՝ Չայայի միջև:
Քանի որ Էնդին և Չայան մահացել էին դեռ հոր կենդանության օրոք, մնացած երեք որդիները կժառանգեն ժառանգությունը:
Քինգը մահացել է հունվարի 23-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում 88 տարեկան հասակում: Հեռուստահաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուով, որը հեռարձակվում էր 1985 թ-ից 2010 թվականը: Նա հարցազրույց է վերցրել ավելի քան 50,000 քաղաքական գործիչներից, դերասաններից, մարզիկներից և այլ հայտնի մարդկանցից:
Հունվարի սկզբին Քինգը տառապում էր COVID-19-ով, սակայն, ըստ նրա այրու, մահվան պատճառը իրականում արյան վարակն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա