Ավարտվել են Մարտունի քաղաքի տարածքների ականազերծման աշխատանքները
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1358,3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհներ, 1292 բնակելի շենքեր, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և նասազերծվել են շուրջ 24,3 հազար պայթուցիկ առարկա: Հաղորդագրությունը տարածվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ սակրավորներն ավարտել են Մարտունի քաղաքի տարածքների ականազերծման աշխատանքները:
Ականազերծման միջոցով բնակավայրերի ծայրամասերը մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը ականազերծման աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպերը բոլոր եղանակային պայմաններում:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոններում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք
- Արցախում սակրավորները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ականանետի ականներ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան