Վարդան Բալյան. Իրավիճակի լրջությունը հասկանալ է պետք
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Անցած շաբաթ իսրայելական բանակի ուսումնական ռազմական բազայից գողացել են հատուկ նշանակության զորքերի կողմից օգտագործվող սարքավորումներ, այդ թվում՝ գաղտնագրման:
Մասնագետների համար հասկանալի է իրավիճակի բարդությունը: Շրջանառող վարկածները մի քանիսն են, որոնց թվում՝ իրանական, ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր ներգրավվածության, ինչպես նաև կրիմինալ հիմքը: Հաշվի առնելով հանգամանքը, որ նույն բազայից 2020 թվականի դեկտեմբերին անհետացել էին 93 հազար փամփուշտ, մոտ հարյուր արկղ, և գողերը մինչև հիմա հայտնաբերված չեն, կարող ենք համոզված պնդել, որ գողերը լավն են ու ոչ հասարակ: Ամենայն հավանականությամբ դեկտեմբերին փորձնական օպերացիա էր:
Հատկանշական է, որ նույն դեկտեմբերին Տագանրոգի օդակայանից գողացել էին ռուսական ԻԼ-80-ի մի քանի էլեկտրոնային պլատաներ: Հավելում անեմ, այդ ինքնաթիռն անվանում են Ահեղ դատաստանի օդանավ, որ ապահովված է ռուսական բանակի Գլխավոր շտաբի ու նախագահական ինքնաթիռի տվյալների փոխանակման, միջուկային զսպման հրթիռային համակարգերի, ներառյալ հրթիռակիր սուզանավերի հետ կապի ապահովման միջոցներով: Ես զերծ կմնամ ենթադրություններից այս համատեքստում, բայց մտածելու տեղիք կա: Ռուսական տեղեկատվական տիրույթում, ի դեպ, խոսում են բրիտանական և ամերիկյան հետախուզությունների հետքի մասին:
Անկեղծ կլինեմ, լրտեսական այս սկանդալի վրա ուշադրություն եմ հրավիրում միանգամայն այլ նկատառումով: Արդեն գրել եմ թուրքական բանտից 2015 թվականի նոյեմբերին ռուս օդաչուի սպանության մեղադրանքով կալանավորված անձի ազատ արձակման մասին:
Համոզված եմ, որ ռուս-թուրքական հարաբերություններում տեղի են ունենում որոշակի լուրջ տեղաշարժեր, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ ու անդրադառնալու են մեզ վրա առաջին հերթին:
Համանման իրավիճակ է Իսրայելի պարագայում, որտեղ մարտի 23-ին խորհրդարանական ընտրություններ են նշանակված: Իրավիճակի լրջությունը հասկանալ է պետք: Ցավում եմ, որ չկա ընկալումը ոչ իշխանական, ոչ ընդիմադիր դաշտում»։
Անցած շաբաթ իսրայելական բանակի ուսումնական ռազմական բազայից գողացել են հատուկ նշանակության զորքերի կողմից օգտագործվող...
Опубликовано Balyan Vardan Суббота, 13 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Հիմա սկսվել է հաջորդ արարը՝ Փաշինյանի անցումային իշխանապետության ճակատագիրը վճռված է
- Վարդան Բալյան. Այո, Շուշին ազատելու համար մեզ պետք է վերագտնել ազգային պատիվն ու ուժը
- Վարդան Բալյան. Հայտարարում ենք նոր քաղաքական ուժի հիմնադրման նախաձեռնության մասին
- Վարդան Բալյան. Մեզ անհրաժեշտ է նոր ռազմական դոկտրին, մեզ անհրաժեշտ է նոր բանակ
- Վարդան Բալյան. Պարզ ասեմ, Փաշինյանը քաղաքական գրառում է արել՝ Մաթևոսի Ավետարանից մեջբերում անելով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան