Տիգրան Աբրահամյան. ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Խնձորեսկի գյուղապետարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է գյուղի հովիվի և ադրբեջանցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (ադրբեջանցիները ոչխարները տարել են, ավելի ուշ՝ հետ վերադարձրել) նաև տեղեկացրել, որ թեմային արձագանքել են սահմանապահները, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը և բանակցությունների արդյունքում խնդիրը հարթվել է։
Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ-ն այդ և հաջորդ օրվա իր պաշտոնական հաղորդագրությունում նշել է, որ «փետրվարի11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»։
Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը շարունակում ապատեղեկատվության սփռումը։ Իմաստը որն է՞։ Եղել է միջադեպ՝ տեղեկացրեք ու անցեք առաջ, ինչո՞ւ եք թաքցնում։
Արդեն 2-րդ, թե 3-րդ դեպքն է, որ ՊՆ-ն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է փոխանցում։
Նախորդը Սյունիքի Տեղ համայնքում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների միջադեպն էր։ Դեպքից 2 օր հետո նրանց հանձնել էին Ադրբեջանին, սակայն այդ երկու դրվագներից որևէ մեկի վերաբերյալ ոչ միայն պաշտոնապես չէր հայտարարվել, այլ ՊՆ-ն նույնիսկ ամենօրյա հաղորդագրությամբ նշել էր, որ միջադեպեր չեն գրանցվել։
Մի պարզ հարց տամ ՊՆ-ին՝ ինչո՞ւ եք ամեն օր սահմանային իրադրության վերաբերյալ հաղորդագրություն տարածում, եթե դրանք շատ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ հանրության մոտ ձեր հայտարարությունների նկատմամբ վստահությունը անվտանգության սպառնալիքի հասնող ցածր է։
Նպատակս ձեզ հիմար դրության մեջ դնելը չէ, մտահոգությունս ՊՆ-ի պես կարևոր կառույցի նկատմամբ վստահության մակարդակն է, որը ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել»։
Խնձորեսկի գյուղապետարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է գյուղի հովիվի և ադրբեջանցի զինվորների միջև տեղի ունեցած...
Опубликовано Tigran Abrahamyan Суббота, 13 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները նույնիսկ ազատման դիմումներ չեն գրել
- Տիգրան Աբրահամյան. Մի նոր վտանգավոր միտում եմ նկատել
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-երը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական քննարկումների արդյունքում
- Տիգրան Աբրահամյան. Այն, ինչ տեսնում ենք ԶՈւ-ի դեմ, պետական քաղաքականության արդյունք է
- Տիգրան Աբրահամյան. Միջադեպից անցել է 5 օր ու ՀՀ որևէ կառույց պարզաբանում չի ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին