Չինաստանը հրաժարվում է ԱՀԿ-ին տալ կորոնավիրուսով վարակման վաղ դեպքերի մասին հում տվյալները
Չինաստանի իշխանությունները հրաժարվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հում տվյալներ տրամադրել Չինաստանում կորոնավիրուսի վարակի վաղ դեպքերի մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ԱՀԿ միջազգային առաքելության մի քանի փորձագետների, որոնք ուսումնասիրել են կորոնավիրուսի ծագումը Չինաստանում:
«Նրանք մեզ ցույց տվեցին մի քանի նմուշ, բայց դա նույնը չէ, ինչ տրամադրել են բոլորը, ինչն ընդունված ստանդարտ է համաճարակաբանական հետազոտությունների համար»,- թերթին ասել է ավստրալացի գիտնական Դոմինիկ Դուայերը:
Նա բացատրել է, որ խոսքը գնում է կորոնավիրուսային վարակի 174 դեպքերի մասին, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի դեկտեմբերին, և ավելի վաղ արձանագրված հավանական դեպքերի մասին, որոնք դեռ չեն հաստատվել:
Չինաստանի իշխանությունները հրավիրել են գիտնականների թիմին `ծանոթանալու այդ տեղեկատվության մասին սեփական վերլուծությանը և դրանց ընդհանրացմանը, ըստ որի` Ուհանում վիրուսի ավելի վաղ տարածման մասին ոչ մի ապացույց չի հայտնաբերվել: Դուայերը հայտարարել է, որ ելակետային տվյալների տրամադրման մեժումը հանգեցրել է չինացի փորձագետների և ԱՀԿ թիմի անդամների միջև բուռն քննարկումների:
Միջազգային առաքելության փորձագետ, դոկտոր Թեա Ֆիշերը թերթին ասել է, որ ինքը չի տեսնում որևէ հակասություն չինական կողմի կողմից վերլուծված ամփոփ տվյալների և այն տեղեկատվության միջև, որոնք ԱՀԿ մասնագետները կարողացել են հավաքել անմիջապես Ուհանում: Այնուամենայնիվ, նա նաև նշել է, որ ավելի խորը հետազոտությունների համար անհրաժեշտ է հասանելիություն ունենալ նախնական հում տվյալներին:
«Վիրուսը միանշանակ շրջանառվում էր բնակչության շրջանում՝ նախքան առաջին լուրջ կլինիկական դեպքերի մասին հաղորդելը»,- ավելացրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին