Facebook ընկերությունը կարտադրի սմարթ ժամացույցներ
Ամերիկյան Facebook ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, մշակում է սմարթ ժամացույցներ, որոնք նախատեսում է շուկա թողարկել հաջորդ տարի: «Information» կայքի տարածած տեղեկությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Լուրը տարածած կայքը մասնագիտացած է տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ նյութեր հրապարակելու մեջ:
Կայքի զրուցակիցները նշել են, որ խելացի ժամացույցներով օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել Facebook ծառայությունների միջոցով և օգտվել ֆիթնեսի և առողջության վերահսկման ծառայություններից:
«Verge» գործակալությունը հայտնում է, որ սարքը, ըստ նախնական տեղեկությունների, գործելու է Android օպերացիոն համակարգով: Ըստ պորտալի՝ Facebook-ը աշխատում է նաև գաջեթների համար նախատեսված իր սեփական օպերացիոն համակարգի ուղղությամբ, որը կարող է տեղադրվել սարքի նոր տարբերակների վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ը EssilorLuxottica-ի հետ միասին կմշակի նոր սերնդի խելացի ակնոցներ: EssilorLuxottica-ն պարզաբանել է, որ ապրանքի անվանումը, բնութագրերը, ծրագրային ապահովման հնարավորությունները, գինը և այլ մանրամասներ կհայտարարվեն 2021-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա