Viva-MTS. Տեղի է ունեցել կապի խափանում
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո բջջային հեռախոսակապը չի գործում։
Panorama.am-ը Viva-MTS ընկերությունից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը։
«Ներկա պահին տեղի է ունեցել կապի խափանում, որի համար հայցում ենք բաժանորդների ներողամտությունը: Աշխատում ենք հնարավորինս շուտ կարգավորել խնդիրը»,- նշեցին ընկերությունից։
«Արդյո՞ք երկրաշարժն է եղել խափանման պատճառը» հարցին ի պատասխան ընկերությունից հայտնեցին. «Ամենայն հավանականությամբ՝ այո, սակայն դեռևս չենք կարող հստակ պատասխանել»։
Հարցին, թե երբ հնարավոր կլինի վերականգնել կապը, ընկերությունից նշեցին. «Հստակ ժամկետ նշել չենք կարող: Համապատասխան մասնագետները աշխատում են կարգավորել խնդիրը հնարավորինս շուտ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻն. Երկրաշարժի ուժգնությունը Երևանում կազմել է 5-6 բալ
- Երևանում գրանցվեց 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան