Բայդենի մամուլի քարտուղարի տեղակալին աշխատանքից ազատել են լրագրողին սպառնալու պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղարի տեղակալ Տի Ջեյ Դակլոն ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից ՝ «Politico»-ի թղթակից Թարա Պալմերիին սպառնալու պատճառով, որը նյութեր էր պատրաստում «Axios»-ի լրագրող Ալեքսի Մակքամոնդի հետ Դակլոնի հարաբերությունների մասին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter- ի իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակին:
«Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի հաստատմամբ՝ նա առանց աշխատավարձ ստանալու իրավունքի ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Երբ Դակլոն վերադառնա, նրան այլևս չի հանձնարարվի աշխատել «Politico»-ի լրագրողների հետ»,- գրել է Փսակին:
Նա ավելացրել է, որ Դակլոն ներողություն է խնդրել լրագրողից և խոստովանել, որ իր գործողությունները չեն համապատասխանում նախագահի կողմից սահմանված վարքագծին:
Վկայակոչելով իր աղբյուրները՝ «Vanity Fair» ամսագիրը գրել էր, որ Դակլոն զանգահարել է Պալմերիին և սպառնացել «ոչնչացնել» նրան, ինչպես նաև չարամիտ արտահայտություններ է արել լրագրողի վերաբերյալ: Դրանով, նա փորձել է հերքել այն տեղեկատվությունը, որը վերաբերում էր Բայդենի նախընտրական արշավը լուսաբանած Մակքամոնդի հետ իր հարաբերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա