2020 թվականին հայկական գորգերի արտադրությունը զգալի նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականի հունվար-դեկտեմբերին 76,5 տոկոսով նվազել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կոմիտեից, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 7.4 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ, իսկ 2019 թվականին՝ 31.5 տոննա։
Հիշեցնենք, որ 2019 թվականին հանրապետությունում արտադրվել է 31.5 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2018 թ-ի համեմատ աճելով 19.8%-ով, իսկ 2018 թվականին արտադրվել է 26.3 տոննա գորգ՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին